Վերջին շաբաթների ընթացքում շատ ենք լսում դանակահարությունների կամ գնդակահարությունների մասին։
Հայաստանում փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ աճում է թե՛ ոստիկանների, թե՛ հանցագործությունների թիվը։ Սա լավագույնս ապացուցում է, որ Հայաստանի իրավապահները կարգ ու կանոնը պահելու համար չեն, այլ լոկ նիկոլի և նրա խմբակի անվտանգությունն են ապահովում ու անհամաչափ ուժ են գործադրում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ։
Ցանկացած քաղաքակիրթ և քչից-շատից ժողովրդավար երկրում նման իրավիճակի դեպքում կհեռացվեին ներքին գործերի նախարարն ու ոստիկանապետը կամ ուղղակի հրաժարական կտային և կդադարեին խայտառակվելուց, բայց սա Հայաստանն է, երկիր, որտեղ գրեթե չընդհատվող են բանակում մահվան գույժերը, սակայն ապաշնորհ Պաշտպանության նախարարը շարունակում է պաշտոնավարել։
Այս կենդանիների հրաժարականը պահանջելը անիմաստ է, սա պարզապես արձանագրեմ, որ հաջորդ իշխանությունները ահռելի ծավալի աշխատանք ունեն ոչ միայն արտաքին քաղաքական դաշտում և բանակցային գործընթացում, այլ նաև ներքին նմանատիպ հարցերում, քանի որ հիմա մեզանից ոչ մեկն ապահովված չէ։
Իսկ ինչո՞ւ եմ այս գործը դնում հաջորդ իշխանությունների վրա, քանի որ ակնհայտ է` ներկա իշխանություններըը լրիվ ձախողել և ապացուցել են, որ չեն կարող լուծել այս հարցերը։
Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ
Հ.Գ.
Ցանկանում եմ հիմա տեսնել այն կայքերը կամ պարբերականները, որոնք մի քանի տարի առաջ ՀՀ-ն և, մասնավորապես մայրաքաղաք Երևանն ընդգրկում էին ամենաանվտանգ երկրների և մայրաքաղաքների թոփ տասնյակում, իսկ Հ1-ը հպարտ-հպարտ լուսաբանում էր…